Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀԱԿ-ն ու առողջապահությունը. ի՞նչ անել

ՀԱԿ-ն ու առողջապահությունը. ի՞նչ անել

ՀԱԿ-ի «100 քայլ»-ից հետո հաջորդ ոլորտը, որը խոր ուսումնասիրվել է կոնգրեսականների կողմից, առողջապահությունն է և այս ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին մամլո ասուլիսում:

 

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսեցին առողջապահության ոլորտում առկա բազում խնդիրներից, որոնք հանգում են հետևյալին` մահացության տոկոսնը Հայաստանում ավելացել է, ժողովրդագրական վիճակն անհանգստացնող է, բժշկական օգնության մակարդակը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա, իսկ այս ու մի շարք այլ անհանգստացնող երևույթների գլխին հիմնական խնդիրն է` երկրում գործում է անարդյունավետ և ծախսատար առողջապահության համակարգ. «Բյուջեի ֆինասնավորումն ուղղվում է ընդամենը հաշված բուժհաստատությունների»,- նշեց Հ.Բագրատյանն ու հստակեցրեց, որ իրենց առաջարկվող առողջապահության պահպանման քաղաքականության համաձայն այդ գումարները պետք է տրվեն հիվանդին: Սա, ըստ նրանց, հնարավորություն կտա բուժհաստատություններին շահագրգիռ լինել հիվանդների հարցում, ինչն էլ, բնական է, կբերի որակի լավացմանը:

 

ՀԱԿ-ն առաջարկում է նաև ներդնել Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, որը հնարավորություն կտա օրինականացնել և կառավալեի դարձնել բնակչության կողմից կատարվող ուղղակի և ստվերային բժշկական ծախսերը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը և այլն: Բացի այս, ՀԱԿ-ի մշակած քաղաքականությունը լուրջ ուշադրություն է դարձնում դեղերի ու սննդի անվտանգության վրա և այլն: Լ.Զուրաբյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց այս քաղաքականության վերջնական տեսքը հետևյալ չորս թիրախն ունի. հիվանդների համար վճարում են առողջները` հարկատուները, հարուստները վճարում են աղքատների համար, մեծ ուշադրություն պետք է դարձվի կանխարգելիչ միջոցառումներին և որ ամենակարևորն է` պետք է ֆինանսավորվի ոչ թե բուժհաստատությունը, այլ հիվանդը` վաուչերների միջոցով:

 

Լ.Զուրաբյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ՀԱԿ-ը կավարտի իր ուսումնասիրությունները կրթության և գիտության վերաբերյալ, որն էլ կներկայացվի նմանատիպ ծրագրի տեսքվ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ